Իմ առաջին այցը կրթահամալիր

Հանդիպումը նշանակված էր առավոտյան 10։00 ,9։57 էր ,ես դեռ պտտվում էի մեծ ու լուսավոր շենքերում իսկ ես ուշանալ չեմ սիրում ։ Առաջին անգամ էի այս դպրոցում և մոլորվել էի։Վերջապես հասա հանդիպման վայր։ Կարծես այլ մոլորակից էի եկել կամ գնացել էի ,պատերն անգամ կլանում էին ,շուրջս դրական մեծ էներգիա էի զգում։

Մեզ ուղեկցում էին տարբեր սենյակներ ,բույսերի,նորաձևության,ֆոտոյի, որտեղ մտնում ու չէի ուզում դուրս գալ։Հասանք գինետուն երեսիս դիմակը թաքցրեց իմ զարմանքն ու մեկտեղ հիացմունքը ,անթիվ անհամար գինու շշեր ,որոնց մեջ կրթահամալիրի հոգին էր։

Ընկեր Նվարդի հետ վերնատանը մի սիրուն զրույց ունեցանք ,շենքից դուրս եկա դրական մեծ ուժով,սրտիս զարկի արագությունը հանդարտված, բայց մեծ սպասումով,նորից հայտնվել հրաշք միջավայրում։

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы