Զանգվի ափին `Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հիմնադիր տնօրենի հետ։

Այստեղ եմ ծնվել…..

Այստեղ մեծացել……

Տիարի հետ քայլում էի 2րդ անգամ ,գիտեի ,որ ճանապարհը հետաքրքիր է լինելու ։Հանդիպեցինք Տիգրան Մեծ Խանջյան փողոցների խաչմերուկում,ճիշտ ժամը 8ին սկսեցինք մեր քայլքը ։

Շատ եմ սիրում Երևանը ,բնիկ երևանցի եմ ,կարծում էի քաղաքս լավ եմ ճանաչում ,բայց ոչ)))

Գիտեի՞ք,որ այժմյան Անգլիական այգին( նախկինում 26կոմիսարների) ունեցել է արհեստական գետակներ,ջրանցումները հարմար են եղել նավակով պտտվելու համար ։Պատկերացնում եմ ինչ հրաշալի վայր է եղել ։

Շարունակեցինք մեր ուղին բացահայտելով Երևանը։

Քայլեցինք դեպի Երևանի բերդ` այժմյան Նոյ կոնյակի գործարանը։

Գործարանի կողքով մի ճանապարհ էր իջնում դեպի կիրճ ,երբ թեքվեցինք այդ ճանապարհով կարծում էի դե կիրճը գիտեմ ,եղել եմ,չէի էլ պատկերացնում ,որ լինելով Երևանի սրտում ,կհայտնվեմ քաղաքից դուրս։

Մաքուր օդ ,հրաշք բնություն,գետի ձայն,այգիներ …..

Շատ բան ունենք սովորելու տիարից , պետք է միայն լսել։

Օրը դեռ նոր էր սկսվում ,մենք արդեն 10 000 քայլ էինք կատարել ,ակտիվ էի ,էներգիայով լեցուն ,ոչ մի գրամ հոգնածություն չէի զգում։

Սիրում եմ սեբաստացիական թափառումները,հատկապես, երբ ճամփան անցնում ես պատմություններ լսելով,երբ հոգիդ խաղաղվում է բնության ուժից,երբ հասկանում ես օրդ զուր չապրեցիր։

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы