Մեդիաուրբաթը հաց թխուկով,ազգային երգ ու պարով

Բլիթի տեսք ունեցող, ցորենի ալյուրից պատրաստված անթթխմոր սպիտակ հաց, որը տարածված է ԿովկասիԻրանիԱֆղանստանի[1] և Առաջավոր Ասիայի այլ ժողովուրդների շրջանում։ Անգլալեզու աղբյուրներում լավաշը հիշատակվում է նաև «հայկական դյուրաբեկ հաց», «հայկական բլիթ», «փարաքի» անվանումներով[2][3][4]։ Առավել տարածված է հայկական խոհանոցում։

Այս անգամ կպատրաստենք զահթարով բլիթ ,որը լայն տարածում է ունեցել արևմտյան Հայաստանում ՝հատկապես Զեյթունցիների շրջանում։

Կարպետ բրդյա հաստ գործվածք, որ իբրև գորգ փռում են հատակին, թախտին և այլն, ինչպես նաև օգտագործում որպես վրանի ծածկոց։Հայկական կարպետների նա տեսակները այնքան շատ են ,որ հնարավոր չէ բոլորը մեջբերել,թվարկենք մի քանիսը՝

  1. Կենաց ծառ — Գեղազարդման համակարգի հիմնական տարրը «Կենաց ծառ» նախշն է / կամ հորինվածքը/։ Պատկերվում են կանոնավոր շարքերի տեսքով և ծածկում են ողջ կարպետադաշտը։ Լինում են վանդակում և առանց դրան, իրական տեսքով և գծայնացված։ Ունի համահայաստանյան տարածում։
  2. Վարանդա — Հիմնական հորինվածքը շեղանկյունաձև զարդից սկզբնավորած չորս «կենաց ծառ» նախշերից կազմված մի խաչաձև ամբողջություն է։ Սովորաբար, պատկերվում է մի քանի գունաժապավեններով ստեղծված շեղանկյունաձև խոշոր շրջանակում։ Լինում է մեկ կամ մի քանիսը։ Բնորոշ է ԱրցախիԶանգեզուրի, մասամբ նաև ՂարադաղիՊարսկահայքի և Վասպուրականի հյուսիսարևելյան կարպետագործական կենտրոններին։ Առավել տարածված է Արցախի Վարանդա գավառի կարպետագործական կենտրոններում, որով էլ պայմանավորված է առաջարկվող անվանումը։
  3. Խաչազարդ — Գեղազարդման համակարգի հիմնական տարրը խաչն է՝ մեկը կամ մի քանիսը։ Պատկերվում է վանդակում կամ առանց դրան, շատ լինելու դեպքում՝ կանոնավոր շարքերի տեսքով։ Ունի համահայաստանյան տարածում։

Հայերը միշտ են թխել,գործել,արարել,ստեղծագործել,զարգացել ու զարգացրել;Մեր ուրբաթով կներկայացնենք գյուղական մի օրվա պատմություն,որտեղ ամեն մեկը գիտի իր դերը,անելիքը։Կանայք հաց են թխում,երիտասարդները գորգ են գործում,տղամարդիկ դաշտային աշխատանքներից հետո վերադառնում են գյուղ՝տուն,ուրախ երգ ու պարով։

նոյեմբերի 13

Մեդիաուրբաթը տեղի կունենա `Ագարակում

Մասնակիցներ Ակներ համույթ ,

Հասմիկ Գրիգորյան (գորգագործություն )և սովորողներ

Մայր դպրոցի դասավանդողներ, սովորողներ

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы