Մետաքսագրություն։Տպագրություն

Տեքստերի, նկարների և պատկերների վերարտադրության համար հատովի տպագրությունը լայնորեն օգտագործվում էր ողջ Արևելյան Ասիայում։ Այն առաջացել է Հին Չինաստանում, սկզբում որպես տեքստիլի, այնուհետև թղթի վրա տեքստի տպագրման եղանակ։ Կտորի վրա պահպանված ամենահին օրինակները համարվում են չինականները և թվագրվում են 220 թվականից ոչ ուշ։ Ժամանակով ամենամոտ արևմտյան օրինակները վերաբերում են IV դարին և պատկանում Հին Եգիպտոսին՝ հռոմեական կառավարման դարաշրջանում։

Սեբաստացիների համար նոր արհեստի ևարվեստի դասեր են սկսվել՝մետաքսագրություն։

Առաջին դասի ընթացքում սովորողները ծանոթացան տպագրության բուն տեխնիկային,մաղով աշխատելուն,ներկի առանձնահատկություններին։

Սեփական ձեռքերով ստեղծեցին բացիկներ,հասարակ թղթե ծրարը կախարդական ներկի հպումով վերածեցին ձեռքի աշխատանք- արվեստի գործի։

ՄԻ պահ մոռացել էինք ,որ նախատեսված 45 րոպեն վաղուց վերջացել է,աշխատանքը շատ հետաքրքիր էր,յուրաքանչյուրը իր աշխատանքը ունեցավ ,անգամ նկարազարդեցինք իմ հագուստը,Անիի շարֆը,Արտյոմի պայուսակը։

Ֆոտոշարքում կտեսնեք և կզգաք սովորողների ոգևորությունը։Սպասում ենք Ընկեր Մերիի հաջորդ դասին։

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы