Մանկավարժական ակումբը քննարկում է

Մնկավարժական ակումբի քննարկումները առկա միջավայրում ՝քոլեջի վերնատանը։

Միցիո Կակու «Ուսուցման հիմքում այլևս մտապահումը չի լինի»

Միանգամայն ռեալ է, որ մինչև 2050թ. ստեղծված կլինի գերխելքը, որը կգերազանցի մարդկության լավագույն ուղեղներին՝ համարյա բոլոր բնագավառներում: Օրինակ, բոլորովին վերջերս, գիտնականների բազմազգ մի խումբ մեկ միլիարդ դոլարանոց «Մարդկային ուղեղ» (Human Brain Project ) նախագծի շրջանակում ստեղծել է մարդու ուղեղի մի բացառիկ քարտեզ՝ «Մեծ ուղեղը» (Big Brain), որը ցույց է տալիս նրա հանգամանալից կառուցվածքը մինչև 20 միկրոմետր ճշտությամբ: Այդպիսի անատոմիական ատլասը ոչ միայն կհեշտացնի նյարդաբանների և նյարդավիրաբույժների աշխատանքը, կօգնի ծանր հիվանդություններ բուժել, այլև հնարավորություն կընձեռի տեսնելու, թե ինչպես է ուղեղը մշակում հույզերը, ինֆորմացիա ընկալում: Դա զգալի կարագացնի գերխելքի ստեղծման ընթացքը, ինչպես նաև թույլ կտա առավելագույնս անվտանգ կատարելագործել և խթանել բնական ճանաչողական գործընթացները, կուտակել գիտելիքների բազա: 

Մեկնաբանում է ՝ Աննա Խաչատրյանը

Իհարկե տեխնիակայի, գիտության զարգացումը շատ դրական է։ Եթե, օրինակ, մենք այժմ պատկերացնենք մեր կյանքը կամ պարզապես մեր աշխատանքը առանց այն տեխնիկաների, որոնք մենք օգտագործում ենք, վստահ եմ՝ բարդ կլինի։ Բայց եկեք ընդունենք, որ ամբողջովին հույսներս դնելով տեխնիակայի վրա մենք չենք կարողանա մարզել մեր ուղեղը, իսկ այն, նույնիսկ այդ տեխնիկաները օգտագործելիս է առաջնային։ 

Մեկնաբանում է՝ Քրիստինե Լևոնյանը

2020 թվականը ցույց տվեց, որ մենք պատրաստ ենք մարտահրավերներ ընդունել և առկա ուսուցումից անցնել հեռավար տարբերակին, որտեղ մարդը ավելի շատ ժամանակ է ունենում ինքնակրթությամբ զբաղվելու համար: Իհարկե, ոչ բոլորը կարող են ինքնուրույն մոտիվացվել, այդ թվում երեխաները: Երբ մի քանի ամիս առաջ ստիպված էինք անցնել հեռավար ուսուցմանը, նկատեցի մեկ բան. ծանոթ միջավայրում՝ տանը, ոմանք իրենց ավելի ազատ են իրենց զգում, քան դպրոցում, ավելի ակտիվ են մասնակցում դասերին: Իսկ ոմանք իրենց ավելի ճնշված են զգում, նամանավանդ երբ տանը նույն պահին գտնվում են իրենց ծնողները, տատի-պապիները: Սակայն այդ ամենից մենք չենք կարող խուսափել, և պետք է պատրաստ լինել կյանքի նոր մարտահրավերներին։

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы