Բրեմենյան Երաժիշտները

Հունվարյան ճամբարի առաջին իսկ օրվանից հետաքրքիր խառնաշփոթ էր ստեղծվել․ պատրաստվում էինք մյուզիքլի։Ընտրել էինք Բրեմենյան երաժիշտները։ Այն բոլորի կողմից շատ սիրված է, ճանաչված ու մելոդիկ, ինչը յուրահատուկ համ ու հոտ տվեց մեր նախագծին։ Կարևոր փուլ էր դերասանների ընտրությունը։ Ձևավորվեց մի խումբ, որ ես էլ չէի պատկերացնի։ Ինձ համար, որպես կազմակերպչի, շատ կարևոր էր, որ նախագծում ընդգրկված սովորողները քիչ էին երևացել այլ նախագծերում, նաև նորեկներ կան։ Գործեց համընդհանուր ներառականությունը։ Հատուկ պետք է նշեմ, որ գլխավոր դերում Հադրութից կրթահամալիր տեղափոխված Միքայելն է։

Հատուկ շնորհակալություն Մարթա Ասատրյանին՝ գեղեցիկ տեսանյութերի համար։

Պատմում են մասնակիցները՝

Վիոլետա Սարգսյան -արքայադուստր

Մանուկ հասակում մուլտֆիլմերը մեր կյանքի անբաժանելի մասն էին։ Մենք ապրում էինք դրանցով, երգում էինք, բեմականացնում, հերոսներին կրկնօրինակում։ Լինում էին դեպքեր, երբ հերոսներն այնքան էին մեզ տպավորում, որ ցանկություն էր առաջանում նմանվել նրանց։

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы