Գնացքով դեպի Վարպետաց քաղաք

Դեպի Գյումրի ճամփորդել ենք մի քանի անգամ ։ Այս անգամ մի ուրիշ Գյումրի եմ ուզում ներկայացնել։ Ուզում եմ ,որ ճամփորդը ծանոթանա Գյումրու ավելի նեղլիկ ու ավելի հին փողոցներին,տեսնի քաղաքի հին նրբանցքները,մտնի Գյումրու սիրտը ,շնչի ձորի սառը օդը։
Գյումրի կհասնենք գնացքով ,որը թույլ կտա ճանապարհին տեսնել տարբեր գյուղեր,գետեր, ստրատեգիական կարևոր ջրամբարներ ու լեռներ։

Գյումրին Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքն է՝ Երևանից հետո։ Քաղաքի հին անունը Կումայրի է։ Ռուս կայսր Նիկոլայ I-ի այցից հետո՝ 1837 թվականին, քաղաքը անվանափոխվեց Ալեքսանդրապոլ՝ արքայի կնոջ՝ Ալեքսանդրա Ֆյոդորովնայի անունով։ Սովետական Միության տարիներին քաղաքը կոչվում էր Լենինական («Լենինյան»)։ Այս տարածքը շատ տուժեց 1988 թվականին տեղի ունեցած երկրաշարժից։ Ավելի ուշ այն մասամբ վերակառուցվեց։ Հետսովետական ժամանակաշրջանում քաղաքը նորից սկսեցին անվանել Կումայրի, իսկ ավելի ուշ՝ Գյումրի։

Նպատակը ՝ Ծանոթանալ Գյումրի քաղաքի հին ու նոր փողոցներին ,ուսումնասիրել պատմական ամրոցը ,հայրենագիտական ուսումնական ,լեցուն ճամփորդույուն ունենալ վառ հիշողություններովև նոր գիտելիքներով։

Ստորև ներկայացնում եմ երթուղին ՝

Հանդիպում ենք Երևանի Սասունցի Դավթի երկաթուղային կայարանում ՝

փետրվարի 27ին ժամը 7։30

տոմսեր ձեռք բերելուց հետո ,կտեղավորվենք գնացքում և բարի ճանապարհ մեզ։

Հասնելով Գյումրի 11։05 ՝ քայլքով դեպի Վարդանանց հրապարակ Գյումրու սիրտը։

Հրապարակը շրջապատված է մի շարք կարևոր շինություններով՝ քաղաքապետարանի շենքը,Սուրբ Յոթ Վերք,Հոկտեմբեր կինոթատրոնը,Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին,Ավարայրի ճակատամարտի հուշահամալիր։

Աբովյան փողոց

Այս փողոցը Կումայրի պատմական շրջանի մի մասն է կազմում՝ իրենից ներկայացնելով հին քաղաքի իսկական պատկերը իր ծաղկման ժամանակաշրջանում։ Աբովյան փողոցի տները կառուցված են սև տուֆից։ Յուրօրինակ ճարտարապետությունը այս փողոցին առանձնահատուկ հմայք է հաղորդում, իսկ պատերը, պատուհանները և շքամուտքերը  զարդարող վարպետորեն կատարած հնարամիտ փորագրությունները յուրաքանչյուր տունը մի արվեստի գործ են դարձնում։

։

։Ասլամազյան քույրերի պատկերասրահ

Ասլամազյան քույրերի պատկերասրահը գտնվում է Աբովյան փողոցի հնամյա տներից մեկում։ Պատկերասրահի շենքը ինքն իրենով ճարտարապետական արժեք է ներկայացնում։ Պատկեսրահում ցուցադրված են մոտ 620 կտավներ, որոնք նվիրաբերել են թանգարանին նշանավոր քույրերը։ ( Այցը ըստ թանգարանի աշխատանքային ժամի)

Վարպետաց փողոց կամ Ռուսաթավելի

Գյումրու Ռուսթավելի փողոցում նորովի մարմնավորվել է հին Գյումրին: Այն մեզ է ներկայանում իր գեղեցիկ ավանդույթներով, ճարտարապետական ինքնատիպ ոճով: Մասամբ հիմնանորոգումից հետո, Ռուսթավելի փողոցը յուրահատուկ տեսք ունի, որի նմանը չկա ամբողջ Հայաստանում: Արդեն պարզ է, թե վերջնական ինչ տեսք է ունենալու Ռուսթավելին՝ դրա և շինությունների հիմնանորոգումից հետո: 

Սև բերդ

Սարավանդի վրա գտնվող Սև բերդը այսօր էլ պահպանել է իր վեհաշուք և ահարկու տեսքը։ Այս շինությունը կառուցել են ռուսական իշխանությունները 1834 թվականին։ Ամրոցը ուներ պաշտպանական նշանակություն քաղաքի համար, որը գնտվում էր գրեթե Թուրքիայի սահմանին։ Միջնաբերդը իսկապես իր տեսքով սարսուռ էր առաջացնում թշնամու մոտ։

Կենտրոնական զբոսայգի

Գյումրու զբոսայգին մի զով կղզյակ է քաղաքի կենտրոնում։ Այստեղ միշտ կարելի է հանգստանալ և հաճելի ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։

Կենտրոնական զբոսայգի, Գյումրի

«Ալեքսանդրապոլ» գարեջրի գործարան

Գարեջրի գործարանը հիմնադրվել է Գյումրիում 1909 թվականին։ Ցավոք, շենքը գրեթե ամբողջովին ավերվեց 1988 թվականի երկրաշարժից։ Բայց ավելի ուշ այն վերակառուցվեց՝ ստանալով իր սկզբնական պատմական տեսքը։ 

«Ալեքսանդրապոլ» գարեջրի գործարան

Սիրելի մասնակիցներ եթե սիրում եք բացահայտումներ,ակտիվ զբոսանք,քայլքեր ուրեմն այս ճամփորդությունը հենց քեզ համար է։

Վերադարձը ՝Գյումրու երկաթգիծ 18։15- ժամանում Երևան Սասունցի Դավիթ 21։20

Ուսապարկում պետք է ունենալ ՝

ջուր

հիգիենայի պարագաներ

դիմակ

բրդուճներ ճանապարհի համար

16 տարին լրացած անձիք անձը հաստատող փասթաթուղթ

գումար սննդի և գնացքի տոմսերի համար

տոմսի մեկ ուղղությունը 1200 դրամ

Պատասխանատուներ ՝ Վիկտորիա Հակոբյան,Լուսինե Սարգսյան, Հասմիկ Գրիգորյան

Ճամփորդությունը ավելի հետաքրքիր դարձնելու համար ,խնդրում եմ նախօրոք ծանոթանալ/դիտել Գյումրին բնութագրող Հայ ֆիլմադարանի գոհարներից մեկին։

Դիտելու համար կարող եք անցնել հղումով։

Մեր մանկության տանգոն

Եռանկյունի

Նվագախմբի տղաները

օգտակար հղումներ՝

Մեր Ֆրունզը

Հայ կինոյի մայրը ՝Գալյա Նովենց

Մասնակիցների նախնական ցուցակ՝

1Լիանա Սարգսյան

2Սվետլանա Մելքումյան

3Կառոլինա Գրիգորյան

4Նարոտ Դավթյան

5Անի Մամիկոնյան

6Լինա Օսիպյան

7Վիոլետտա Սարգսյան

8Գոռ Փիլիպոսյան

9Գոռ Առաքելյան

10Նարեկ Արշակյան

11Վահե Հովհաննսիյան

12Առնո Բարզեգար

13Վարուժ Ծատուրյան

14Օհան Ազարյան

15Համբարձում Մանջոյան

16Վարանդ Զոհրաբյան

17Առլեն Ավանեսյան

18Լիլիկ Երիմյան

19Լուսինե Հակոբյան

Один ответ на “Գնացքով դեպի Վարպետաց քաղաք

Add yours

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы