Գյումրվա անուրջներ

Ամեն անգամ նորովի ենք բացահայտում Հայրենիքը։

Կրկին Շիրակի մարզում ենք։ Երևան — Կումայրի-Մարմաշեն-Անիպեմզա-Դաշտադեմ երթուղով։

Յուրաքանչյուր անգամ մի նոր ձեռքբերումի,,համեմատությունների, ծուռտիկ փողոցներից կարոտդ առնելու, հասարակ ու պարզ գյուղական միջավայրից հոգիդ սնելու,մանկավարժության և հայրենագիտական նոր կերպեր փնտրելու,պատմության գրված ու չրգրված էջերը բարձրաձայնելու,կրթական կամուրջներ հիմնելու լայն հնարավորություն է։

Կումայրի-Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրի Սիրելի քաղաքի մասին բազմիցս խոսել ու պատմել եմ ,այս ճամփորդության ժամանակ ուզում եմ առանձնացնել Անիպեմզա այցելությունը։Նպատակը Երերույքի տաճարի ճանաչումն էր։ Հենց ճանապարհի սկզբից սովորողներին գրավեց սահմանային գոտու ծատ մոտ լնելու փաստը,հեռախոսային հավելվածներով բոլորը փնտրոմ էին թե որտեղ ենք,սահմանը ինչքան մոտ է,գյուղը մերն է թե նրանցը։ Աչքներս չորս արած նայում էինք,մեկ գնացքն էր երևում ,մեկ Թուրքական դրոշն էր ծածանվում,կադրերը փոխվում էին մեքենայի ընթացքի հետ,ահա մոտնում ենք Հայկաձոր,Նորշեն,Անիավան ու տեղում ենք։

Փշալարերի ետևում մենք ենք Անին փշալարված ։Թվում է հիմա ձեռքգ մեկն ես կմաքրես փոշոտված քարերը,բայց փշալարերի ետևում մենք ենք ,իսկ Անին կանգնած է լուռ , փշալարերով ազատության մեջ

Երերույքի ճարտարապետությունը կոտրում է սահմանի զգացումը։Հսկա ,նարնջագույն տուֆից շինված ,հպարտ տաճարը,Կատրամիդեի ամառանոցը փակում է աչքերդ ու քեզ տանում դեպի Էրգիր։

Քարանձավներ, որոնք փաստում են կյանքը մինչ փշալարեր,մինչ մարդկության տմարդություն;

Գյումրուց դեպի Անիպեմզա սովորողների տրամադրույունը սպասողական աշխուժ էր,Երերույքից հետո զուտ ֆիզիկական ներկայություն,մտքերը մնացին Անի տանող անսահման ուղիներում։

Եռօրյա ճամփորդության տամադրությունը՝ տեսանյութում։

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы