Գարնանային մանկավարժական ճամբարը խոհանոց-ակումբում։Ամփոփում

Գարնանային արձակուրդների ժամանակ կրթահամալիրում եռուզեռ էր սովորողները տանն էին իսկ մանկավարժական թիմը աշխատում էր ավելի ժրաջան ։Կլոր սեղան հանդիպումներ,քննարկումներ,նախագծեր ։Միջավայրը գարուն էր բուրում։

Ընկեր Մարթայի հետ որոշեցինք մանկավարժների հետ ամենօրյա նախագիծ իրագործել , որով կկազմակերպվեր դասավանդողների ընդմիջումը։Հավես ու էլի հավես։

Նախապես որոշված հերթականությամբ,ճաշացանկով անցանք գործի։

Երկուշաբթի,մանկավարժական ճամբարի աաջին օր,խոհանոց-ակումբում Շեֆ խոհարարը ՝ Սիլվա Հարությունյանն է ,պատրաստելու ենք Մշո տոլմա։

Բաղադրատոմս ՝

  • Հորթի փափկամիս 2 կգ
  • կարագ 200գր
  • տոմատի մածուկ 100 գր
  • կոտրած ձավար 1կգ
  • չոր կանաչիներ
  • խաղողի տերև

փափկամիսը մանր կտրատել,խառնել բոլոր բաղադրիչները փաթաթել սիրով և երգով։Մանրամասները ՝ տեսանյութում

Տիկին Սիլվայի հետ գյումրվա հումորին տիրապետելը պարտադիր է։

Մանկավարժական ճամբարի 2-րդ օրվա Շեֆ խոհարարն էր՝ Ելենա Սարգսյանը ,Մշո թեման շարունակելով պատրաստեցինք Մշո փլավ։

Բաղադրատոմս՝

  • Տավարի փափկամիս 1 կգ
  • Հավի փափկամիս 1 կգ
  • կարագ 100 գր
  • կարմիր պղպեղ
  • սև պղպեղ
  • սիսեռ 1 կգ
  • բլղուր 1 կգ

հում բաղադրիչները եփել առանձին-առանձին,մարմանդ կրակի վրա տաքացնել յուղը, մթերքները հերթով ավելացնել կաթսայի մեջ,խառնել ավելացնել տաք ջուրը այնքան ,որ փակի բաղադրիչները,եփել մինչև ջուրը կքաշվի։Մատուցել երգ ու պարով Մշո նազանքով։Տրամադրությունը ՝ տեսանյութում

Մշո փլավը ավելի համե ստացվեց Աննա Երիցյանի ձայնի ներքո։

Մանկավարժական ճամբար,օր երրորդ Խոհանոց -ակումբում Շեֆ խոհարարն է վրացերենի մասնագետ ՝Ռինա Շագինյանը։

Մի քանի րոպեում ակումբը լցվեց վրացական մշակույթի գույներով ու բույրով։Ընկեր Ռինայի հետ նախատեսել էինք պատրաստել սացիվի և իմերիթական խաչապուրի։Քանի որ կրթահամալիրի Ագարակի հավկիթներից շատ ունեինք պատրաստեցինք նաև խառը կանաչիներով ձվածեղ։ Ծանոթացեք օրվա անց ու դարձին վրացական հնչյունների ներքո

Բաղադտրատոմս`

Սացիվիի համար

  • Հավ
  • Ընկույզ 1կգ
  • Սխտոր 1 գլուխ
  • Խմելի սունելի
  • Ուցխո սունելի

Հավը նախապես եփել,մասնատել թողնել հովանա, ընկույզը սխտորի և համեմունքների հետ լավ մանրացնել մինչև բույրը կտարածվի ամբողջ կրթահամալիրով,ավելացնել հավի արգանակը այնքան ,որ դառնա թթվասերի թանձրությամբ խյուս, հավի կտորները ընկղմել սոուսի մեջ և վայելել։

Իմերիթական խաչապուրի`

  • Ալյուր
  • Մածուն
  • Աղ
  • Սոդա
  • Մի քանի տեսակի քերած պանիր
  • Կարագ

Բաղադրիչները վերցնել աչքաչափով,ըստ հյուրերի քանակի` դե մենք շատ էինք։ Հունցել փափուկ ,կպչող խմոր,միջուկը տեղավորել բոքոնի պես բացած խմորի մեջ,փակել,տապակել անյուղ տապակի մեջ 2 կողմից։

Կյանքիս ընթացքում համտեսած ամենահամեղ ՝սացիվին։

Մանկավարժական ճամբար,օր չորրորդ,խոհանոցում իսպաներենի մասնագետ ՝Ռուզան Սարգսյանն է։Իսպանական ռիթմերին հատուկ,գունեղ,տաք օր էր սպասվում։Պատրաստեցինք ` քեսադիլիա(ինչ արագություն էր🤣) թռչնի բնիկներ և իհարկե իսպանական ,տաք սանգրիա որի կարևոր բաղադրիչն է Սեբաստացի գինին։

Բաղադրատոմս`

  • Լոշիկ
  • Թթու վարունգ
  • Լոլիկ
  • Հազար
  • Վետչինա
  • Սոուս
  • ՔԵրած պանիր

Բաղադրիչները նույնապես կտրատել հերթով-կարգով դասավորել լոշիկի վրա,փաթեթավորել ըստ ֆանտազիայի,տաքացնել ապարատի մեջ։

Սանգրիայի բաղադրատոմսը գրելու չի,պետք է գալ կրթահամալիր և փորձել։ Հիմա եկեք դիտենք տեսանյութը և պարենք իսպանական ռիթմով։

Մանկավարժությունը հենց այս տեսակ շփումն է,նույն գաղափարի շուրջ տարբեր սերնդի, մասնագիտության հավաքված մարդիկ, չորս օր շարունակ մի շնչով կատարած նախագիծ։ Սովորում ենք միշտ ,ամենուր,ամենքից։Մինչ նոր հանդիպում,նոր ասելիքով։

Շնորհակալություն մասնակիցներ

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы