Ճանաչողական քայլք Հին Երևանում ՝ Նորք-Մարաշ

Ապրիլի 16

Հին Նորքի տներում կտեսնեք մառաններ շուրջ 200 տարվա պատմությամբ

Գարնան շունչը Նորքում ավելի սուր ենք զգում,բարձր դիքից երևում է ամբողջ Երևանը։Օդը մաքուր,պատկերները՝ լազուր,տեսարանը զմրուխտ։Նեղ ու մտերմիկ փողոցներով կքայլենք ու կճանաչենք Նորք -Մարաշը,մի գողտրիկ անկյուն Երևանին հարող բարձունքի լանջին փռված։

Հին Նորքը հիմնվել է 11րդ դարի կեսերին,եղել է գյուղատեղի,ունեցել է ծխական դպրոց,դպրոցի շենքը կիսավեր պահպանվել է գտնվում է Նորքի փողոց 74 հասցեում։Կան գտածոներ հին գերեզմանատան տարածքից, 1500 ական թվականներին ստեղծված խաչքարերից։Կայցելենք պահպանված ամենահին տները Նորքի 116 և 137 հասցեներում։

Հանդիպում ենք ՝12։00

Երևան Աբովյանի պուրակ

Աբովյան փողոցից կքայլենք դեպի Մյասնիկյան փողոց, քայլքով կբարձրանանք Նորքի բարձունք, դեպի նշանավոր Չինարի ծառ տեղանքը։ Նորք և Նորք Մարաշ բնակատեղին մի լավ ճանաչելուց ,քայլելուց հետո քայլքով կիջնենք Նորքի այլընտրանքային ճանապարհով՝երկաթե սանդղուքով, հաշվել եմ ՝358 աստիճան։

Վերադառնում ենք՝ 16։00

Սանդուղքով իջնում ենք դեպի Մյասնիկյան- Հերացի -Չարենցի գետնանցում

Ուապարկում չմոռանալ՝

  • ջուր
  • համեղ բրդուճներ
  • անձեռոցիկ
  • աղբի տոպրակ
  • մեկանգամյա ձեռնոցներ
  • տաք վերնահագուստ
  • լուսանկարչական սարք եթե ունեք
  • լավ տրամադրություն

Մասնակիցներ՝

  1. Լիլիկ Երիմյան
  2. Վահե Հարությունյան
  3. Միքայել Ստեփանյան
  4. Վարանդ Զոհրաբյան
  5. Լինա Օսիպյան
  6. Ստյոպա Քերոբյան
  7. Ստելլա Սարգսյան
  8. Սերգեյ Դանիելյան
  9. Իլոնա Սահակյան

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы