Ռազմամարզական ճամբարի ամփոփում 4

Ամեն անգամ ճամբար գնալուց,բացահայտում եմ Արատեսը նորովի։Հունիսի սկիզբ Արատեսը շողում էր զարդարված նորահարսի պես։Կարմիր,կանաչ հագած,լազուր երկնքով թագադրված ,շուրջն էլ ադամանդե գետերով պաշտպանված,բազմել էր Արատեսը ու գրկաբաց սպասում էր մեզ։

Արատեսին պետք է վերաբերվել սեփական տան պես՝տատիկ պապիկի գյուղի տան պես,ուր գնալուց տանում ես լավագույնը, մնալուդ օրերին փորձում ես անել ամեն ինչ,նվիրում ես հոգատարությունդ ,հետդ ետ ես բերում կյանքիդ ամենավառ հիշողությունները։

Արատեսում 11-րդ դասարանների ռազմամարզական ճամբարները մոտենում են ավարտին։Իսկ ավարտը դա նորի սկիզբն է։ Արատեսից վերադարձի ճանապարհին կանգառ ունեցանք Սևանի ափին մեր բնապահպանական ճամբարի տեղում։Ինչ խոսք աշխատանք շատ կա անելու, բայց մենք գիտենք ,որ ՝գյուղ կանգնի գերան կկոտրի։

Սմբատի հետ փոքրիկ աշխատանքային քննարկում ունեցանք,համեղ ընդմիջեցինք,վերադարձանք Երևան լիքը մտքերով,նախագծերով։

Սևան ազգային պարկում ․․․
Իսկ թե ինչպես են անցկացրել սովորողները ռազմական պարապմունքները,կարդացեք լուսաբանումներում։

Նարե Մելքոնյան

Ինգա Առաքելյան

Միլենա Գոգինյան

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы