Քայլք Աշտարակում։Լուսաբանում

Աշնանային քայլքերը ամենաշատն եմ սիրում,մեղմ արևի տաքության ներքո քայլիր ինչքան ուզումես ,որքան ոտքերդ կդիմանան։Այդպիսի մի տաք օր էր, ուղևորվեցինք Աշտարակ,Ներսես Աշտարակեցու հրապարակից սկսեցինք քայլել դեպի կիրճ։Նեղլիկ փողոցներով էինք քայլում ,մոռացել էինք ,որ դեռ առավոտ է ՝10։30 հազիվ թե լիներ,մեր ուրախ զրույցների նոտաները տարածվում էին շաբաթօրյա հանգիստը վայելող հին ու գողտրիկ տների արանքներով։

Ավանդական նկար ճամփորդությունից առաջ։

Աշտարակը հետաքրքիր հատակագիծ ունի,Երևանի պես արևային գծերով կառուցված փողոցներ,հին կառույցները մեկ Թբիլիսիի ճարտարապետությունն են հիշեցնում,մեկ Գյումրիի։

Այս քայլքը մի տեակ տարբերվում էր մինչև հիմա ունեցած բոլոր քայլքերից,հետո հասկացա ՝սովորողները մեծացել են,մերվել են միմիանց ու ինձ հետ,դե այդպես է չէ՞,երբ ամեն բան լավ է լինում ուրեմն շուտով պիտի ավարտվի։

Քայլում էինք դեպի ճոճվող կամուրջ ,սկզբում սովորողները կարծեցին թե կամուրջը լավ էլ կայուն է,բայց հերիք էր հայտնվեին կամուրջի վրա և արագ քայլերը մի անգամից դանդաղեցին ,կամուրջը սիրուն ճոճվում էր։

Քայլքերի շնորհիվ ավելանում են նոր գիտելիքներ, շփվում ենք իրական արվեստ և պատմություն պարունակող կառույցների հետ և չենք մոռանում ֆիզիկական առողջության մասին: Բացի այդ քայլքերի ժամանակ ծնվում են հիանալի հիշողություններ՝ էսթետիկ միջավայրում:Պատմում է Ալլա Թադևոսյանը

Մարզային ճամփորդությունների ժամանակ ամենահիշվող պահերից են մրգեր քաղելը հենց փողոցի ծառերից,կամ էլ ինչպես Էլենն է պատմում այգիներից դուրս թափվող ճյուղերից գողանալն ու ուտելը։

Այս մի այգուց հրավիրեցին ներս ու օրինական քաղելու և ուտելու։

Եթե քայլում եք Աննայի ու Իլոնայի հետ ուրեմն հաստատ անմիջական շփումը անպակաս է։Հարցազրույցների մասին Աննայի պատումը ավելի լավ կպատմի։

Մենք հարցազրույց էինք վերցնում տեղի մարդկանցից և հետաքրքիր հարցեր էինք տալիս՝ ավելի ուրախ դարձնելով մեր օրը։

Քայլելուց հետ միշտ էլ քաղցած ես,բա ինչ պիտի ուտեինք,բա տաք-տաք լավաշի հոտը ոնց բաց թողնեինք։

Հարազատ զրույցների ու հիշողությունների պահոցը համալրվեց մի սիուն ճամփորդությամբ։

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы