Լոռին Դեկտեմբերին․․․

Լոռին ՀՀ-ի հյուսիսային ամենականաչ և գեղեցիկ մարզն է։ Հարուստ իր բնությամբ և պատմամշակութային կոթողներով։ Լոռին իր բնության մեջ դարերով կրել և կրում է Հայոց պետականության, մշակույթի և կրոնի նյութական և ոչ նյութական գաղտնիքները։

Վանաձորը երկրի երրորդ ամենամեծ քաղաքն է՝ մայրաքաղաք Երևանից և «մշակութային մայրաքաղաք» Գյումրիից հետո: Մինչև 1935 թվականը քաղաքը կրում էր Ղարաքիլիսա անունը, իսկ սովետական ​​տարիներին այն կոչվում էր Կիրովական: Վանաձորը Լոռվա մարզի կենտրոնն է, որի միջով անցնում են դեպի Հայաստանի հյուսիսային հատված տանող գրեթե բոլոր երթուղիները: Եկեք միասին դիտարկենք, թե որ վայրերը պետք է տեսնել Վանաձոր -Ալավերդի ճամփորդության ժամանակ։

Վանաձոր Լոռվա մարզ Վանաձորի Սբ. Մարիամ Աստվածածին Եկեղեցի, վայրի հետ է կապված քաղաքի առաջին անվանումը: 13-րդ դարում այստեղ կառուցվել էր մի եկեղեցի, որը ամբողջովին սև քարից էր: Թյուրքական ցեղերը անվանեցին բնակավայրը «Ղարաքիլիսա», ինչը նշանակում է «սև եկեղեցի»: Հին եկեղեցու շենքը կանգուն էր մինչև 1826 թվականը. այն ավերվեց ուժեղ երկրաշարժի հետևանքով: Որոշ ժամանակ անց նույն տեղում կառուցվեց նոր եկեղեցի՝ստանալով «Սուրբ Աստվածածին» անվանումը:

Վանաձորի Սբ. Մարիամ Աստվածածին Եկեղեցի Կենտրոնական հրապարակ Խորհրդային տարիներին քաղաքի կենտրոնական հրապարակը (ինչպես նաև հենց քաղաքը) կոչվեց Կիրովի անունով: Այսօր, ի պատիվ հայ հերոսական էպոսի, այն կոչվում է Հայկի հրապարակ: Հրապարակի շենքերը կառուցվել են 1950-ական թվականներին: Շենքերը, դրանց արտաքին տեսքն ու զարդարանքը պահպանում են հայկական ավանդական ճարտարապետության առանձնահատուկ ոճը:

Կենտրոնական հրապարակ, Վանաձոր Սուրբ Գրիգոր Նարեկացի մայր եկեղեցի Այս հոյակապ եկեղեցին նոր վայրերից է: Եկեղեցին կառուցվել է 2005 թվականին: Այն զարդարված է բազմաթիվ որմնանկարներով: Այստեղ կարող եք տեսնել նաև հայկական եկեղեցու պատմությունն ու քրիստոնեության ձևավորումը ներկայացնող նկարներ և պատկերներ:

Ռուսական ուղղափառ եկեղեցի (Սուրբ Աստվածածնի ծնունդ) Սուրբ Աստվածածնի ծնունդ անունը կրող եկեղեցին Ռուսական ուղղափառ եկեղեցի է: Եկեղեցու շենքը, որն ունի կլորավուն գմբեթ, կառուցված է ոչ այնքան սովորական բյուզանդական ոճով: Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում:

Կամակատար մատուռ Կամակատար մատուռը փոքրիկ հին շինություն է, որը գտնվում է Վանաձորի մերձակայքում: Կրոնական նպատակ ունեցող շենքը պատկանում է միջնադարյան ժամանակաշրջանի պատմական հուշարձաններին:

Քարաձոր

Քարաձոր (նախկին անվանումը` Էֆենդի), գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում, Սպիտակ քաղաքից մոտ 2 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը տեղակայված է Քարաձոր գետի ափին՝ ծովի մակերևույթից 1550 մ բարձրության վրա։ Հիմնադրվել է 1836 թվականին, վերանվանվել Քարաձոր 1946 թվականին։ Գյուղում պահպանվել է 19-րդ դարի եկեղեցի, 2-1 հզ․ դամբարանադաշտ, գյուղատեղի և այլն։

Ստեփանավանի Դենտրոպարկ։ Այգին հիմնադրել է 1931 թվականին լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը։ Տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Լեոնովիչն աշխատել է որպես բուսաբանական այգու տնօրեն մինչև 1984 թվականը, որից հետո այդ պաշտոնը ստանձնել է նրա որդին։ 1998 թվականին տարածքը նշանակվել է որպես հատուկ պահպանման գոտի։ Այգու 17.5 հա տարածքը բնական անտառ է, իսկ 15 հա զարդանախշերով ծառեր։

Հնեվանք, վանական համալիր, ճարտարապետական հուշարձան Հայաստանի Լոռու մարզում՝ Կուրթան գյուղից արևելք, Ձորագետի աջ ափին։ Կառուցվել է 7-րդ դարում, 12-13-րդ դարերում գործել է որպես քաղկեդոնական[2] վանք։ Ներկայիս կիսավեր համալիրի կազմում եղել են երեք եկեղեցի, գավիթ, բնակելի, տնտեսական և օժանդակ շինություններ։

Դեկտեմբերի 2-4

  • Երևան-Ապարան-Սպիտակ—Ալավերդի-Վանաձոր
  • Ճամփորդության պատասխանատու ՝ Սամվել Թամազյան,Վիկտորիա Հակոբյան

Ճամփորդության նպատակը

  • Տեսնել-ուսումնասիրել Լոռիի մշակութային ժառանգությունը
  • Ճանաչողական, հայրենագիտական արշավ
  • Քաղաքային քայլքեր Վանաձորում, գյուղական քայլքեր Քարաձորում

Նախապատրաստական փուլ

  • Մասնակիցները նախապես ուսումնասիրում են Լոռիի ճարտարապետական մշակույքը,հուշարձանները
  • Վանաձորը որպես հին բնակատեղի
  • Հրապարակում բլոգում

Ճամփորդության հայրենագիտական բաղադրիչը

  • Սպիտակ քաղաք
  • Վանաձոր քաղաք
  • Ստեփանավանի Դենդրոպարկ
  • Գյուղական և քաղաքային միջավայրի տարբերություններ
  • Հնևանք

օր առաջին՝

  • 09.00 մեկնում Մայր դպրոցից
  • Ճանապարհը՝ Երևան, Ապարան, Սպիտակ, Վանաձոր
  • Քաղաքային քայլք Վանաձոր քաղաքում
  • Գիշերակաց Քարաձոր գյուղում

Օր երկրորդ

  • 10:00 մեկնում Քարաձորից
  • Այցելություն Ստեփանավանի Դենտրոպարկ
  • Այցելություն Հնևանքի վանական համալիր
  • Վերադարձ Քարաձոր

Օր երրորդ

Վերադարձի երթուղին՝ Սպիտակ-Ապարան -Երևան

Վերադարձի երթուղին՝ Սպիտակ-Ապարան -Երևան

ժամանում Երևան մինչև 18։00,Մայր դպրոց

Նախահաշիվը 18 սովորողի հաշվով

  • Տրանսպորտ- 100 000 կրթահամալիրի մասնակի աջակցությամբ/
  • Գիշերակացը եչկու գիշերը-140 000
  • երեքանգամյա սնունդը երեք օրվա համար-70 000

Ընդհանուր- 15,000 դրամ

Վարորդի գիշերակացը և սնունդը հոգում ենք նշված նախահաշվից

Մասնակիցներ՝

  1. Անի Մամիկոնյան
  2. Ինգա Առաքելյան
  3. Միլենա Գոգինյան
  4. Վիկա Ավետյան
  5. Անահիտ Չրաղյան
  6. Ստյոպա Քերոբյան
  7. Համբարձում Մանջոյան
  8. Արամ Ասլանյան
  9. Օհան Ազարյան
  10. Վահե Հարությունյան
  11. Սերգեյ Դանիելյան
  12. Հայկ Երիցյան
  13. Ռոբերտ Աղաջանյան
  14. Արամ Խաչատրյան
  15. Էռնեստ Նալչաջյան
  16. Առնո Բարզեգար
  17. Մերի Բոկսուլյան

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы