ՍԵբաստացիական երեք տարի

Բիզնեսսից մանկավարժություն կամ բիզնեսս մտածելակերպը ժամանակակից մանկավարժության շարժիչ ուժ։Մուտք մանկավարժություն» փաթեթի ներկայացում

Շատ երկար չեմ մտածել ինչպես սկսեմ պատմել իմ կրթահամալիրյան գործունեության մասին։Նոյեմբերի տասնմեկն էր,ինքնաառաջադրման վերջին օրը,սկսեցի թերթել բլոգս։Սկսեմ ամենասկզբից, 2020 թվական՝հուլիս։

Հանդիպումը նշանակված էր առավոտյան 10։00 ,9։57 էր ,ես դեռ պտտվում էի մեծ ու լուսավոր շենքերում իսկ ես ուշանալ չեմ սիրում ։ Առաջին անգամ էի այս դպրոցում և մոլորվել էի։Վերջապես հասա հանդիպման վայր։ Կարծես այլ մոլորակից էի եկել կամ գնացել էի ,պատերն անգամ կլանում էին ,շուրջս դրական մեծ էներգիա էի զգում։Հենց այսպես է սկսվել իմ մուտքը կրթահամալիր։Մանկավարժական ճամբարի չորս օրը անցավ մեկ շնչով,բայց իմ կյանքը այլևս առաջվանը չէր,անգամ սկսել էի մտածել այլ կերպ։Ճամբարի Առաջին,երկրորդ,երրորդ չորրորդ օրերի,մանկավարժական էսսեի,տնային առաջադրանքի մասին մանրամասն գրել ու լուսաբանել եմ այդ օրերին։Ճամբարային վերջին փուլը՝վերելք Արագած մի ուրիշ աշխարհի բացահայտում էր։Այդ օրերին կրթահամիլիրի դպրոցներով հմայված,փոքրիկ հրապարակում էի արել։

Հնչեց այդքան սպասված զանգը,ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանից,ուրախ էի ,քանի-որ ավագ օղակի հետ էի պատկերացնում իմ մանկավարժական գործունեությունը։Արդեն որպես ավագ դպրոցի կազմակերպիչ մեկնեցի իմ առաջին ճամփորդությանը։Մի ամբողջ օր պատրաստվեցի նախապես,չէ,որ մեկնում էինք Գյումրի,իսկ Գյումրիում չխոսել Գալյա Նովենցի,Ֆրունզի մասին պարզապես չի կարելի։Ճամփորդությունից հետո պատմել,ամփոփելը շատ կարևոր է թե դասավանդողի,թե սովորողի համար։

Երբևէ չեմ պատկերացրել,որ սեպտեմբերի մեկը սովորողները կարող են սկսել դպրոցից դուրս։Առաջին դասարանցու պես զարմացած ու ոգևորված էի այդ գաղափարով,այդպես մեծ ոգևորությամբ էլ գրել եմ օրվա լուսաբանումը։

Այսպես շատ երկար կարող եմ գրել հատ -հատ ամեն օրվա մասին,բայց անցնեմ հիմնական կետերին,որը կօգնի ավելի կոնկրետ դիտարկել իմ մուտքը մանկավարժություն։

10-րդ դասարանցիների կազմակերպիչ լինելը բարդ էր այնքանով ,որ սովորողները չէին սպասում նոր ,անծանոթի։Սկսեցինք ճամփորդել՝քայլքեր,բարձունքի հաղթահարում,եռօրյա ճամփորդություն,այսպես բացահայտում էի սովորողին,հնարավորություն տալով բացահայտել ինձ։Բացահայտումների և ձեռքբերումների մասին սովորողները իրենք էլ խոսեցին իրենց ամփոփումերի մեջ։Առհասարակ ճամփորդությունները ամենատարբեր բաղադրիչներով մեծ նշանակություն ունեն սեբաստացիների կյանքում։Առաջին ուսումնական շրջանի մասին պատմել եմ ՝այստեղ։Հունվարյան ճամբարի ժամանակ Բրեմենյան երաժիշտները մյուզիքլի ներկայացումը համարում եմ առաջին հաղթանակս,որպես կազմակերպիչ-մանկավարժ։Սկզբունք ունեի աշխատել այն սովորողների հետ ,ովքեր հիմնականում դուրս են մնում ամենօրյա թոհ ու բոհից,չեն ներառվում կրթահամալիրի նախագծերում։Ստացվեց։

Սեբաստացիական առաջին տարին ամփոփելով

2020-2021/2021-2022 ուսումնական տարվա ընթացքում քայլել ու ճամփորդել ենք՝

Ազգային ծեսերի,տարբեր բաղադրիչներով նախագծերի կազմակերպումը ու մասնակցությունը առանձին էջ են կրթահամալիրում,ես էլ անմասն չեմ մնում այս մանկավարժական յուրահատուկ մեթոդից։

Սեբաստացիական իմ գործունեության մեջ առանձնացնում եմ ռազմամարզական ճամբարները։Ճամբարների կազմակերպումը թույլ տվեց աշխատել սովորողի հետ ամենատարբեր բաղադրիչներով,երկրագործական,ստեղծագործական,ռազմական ու մարզական։Ռազմամարզական ճամբարների հետևողականորեն կազմակերպման համար ստացել եմ պարգևատրում,որը շատ պարտավորեցնող էր։

Առաջին փուլ՝

Երկրորդ փուլ՝

Իմ խոհանոցային գործունեությունը կրթահամալիրում կարելի է ասել սկսվել է հենց սկզբից,հյուրասիրությունների կազմակերպում,ծեսեր,համատեղ նախագծեր։2021-2022 ուսումնական շրջանում սովորողների ցանկությամբ ստեղծվեց խոհարարության ակումբը։9-րդ դասարաններում մասնագիտական կողմնորոշման մի նոր բաղադրիչ։Խոհարարության նախագծերը շատ տարբեր են,որոնք իրենց մեջ են ներքաշում ծնողական համայնքին,կրթահամալիրի տարատարիք սովորողներին,դասավանդողներին,ստեղծում են նոր կապեր։2022 թվականից աշխատում ենք նոր ծրագրի շուրջ՝խոհարարության ուսումնական կենտրոն,որտեղ խոհարարությունը արվեստ է,սովորողները սպասարկման ոլորտի ստեղծագործողներ։Կենտրոնի ծրագրում մեծ շեշտ է դրված,նախադպրոցական տարիքի,կրտսեր դպրոցների և երկարօրյայի սննդի կազմակերպումը։

Արատեսում անելիքներ շատ կան,իրական սեր է իմ ու Արատեսի միջև։Երևի հենց այդ սերն էր ,որ մեծ խանդավառությամբ ընդունեցի առաջարկը համակարգել Արատեսի օրացույը,վարել սոցիալական էջը։

Հաշվետվություն սոցիալ մեդիա մարկետինգի մասով։Արատես

Այս տարի ավարտական օղակի մեծ պատասխանատվությունը իմն է։Ավարտական քննություններ,հունվարյան ճամբար,շրջանավարտների հետ ամենասիրուն ու հիշվող նախագծերն են սպասվում,իսկ տարեվերջյան Ցտեսությանը պատրաստվում ենք ամենայն լրջությամբ։Զգեստի ընտրություն,ընդհանուր միջոցառման թեմատիկ աքսեսուարներ,տեսանյութ-ֆիլմերի պատրաստում,երգ ու պարի դժվար ընտրություն։Շուտով ․․․

Սիրում եմ կրթահամալիրը,ափսոսում ,որ ավելի շուտ չեմ դարձել նրա մասնիկը,բայց միևնույն ժամանակ ուրախ եմ,որ աշխատանքային մեծ փորձս,նախաձեռնելու,ստեղծագործելու ձիրքս կարողացա օգտագործել հօգուտ հասարակության ամենակարևոր և ամենաբարդ գործում՝մանկավարժությունում։

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы