Մուտքի ճամբար օր 4րդ

Վերջ թե սկիզբ

Յուրաքանչյուր սկիզբ ունի վերջ։Այսօր Հարավային դպրոցում էինք ,դպրոցի ղեկավար ընկեր Շամիրամի հետ շրջեցինք ,ծանոթացանք սովորողների առօրյային։Այս դպրոցը մի ուրիշ հանգստություն էր պարուրում իր մեջ ,թեկուզ շենքը վերանորոգման բուռն շրջանում էր ,սակայն դա մեզ չխանգարեց վայելել այդ առողջ մթնոլորտը ։

Ընկեր Հասմիկի հետ ժամերը այնքան արագ են անցնում չենք էլ նկատում ,որ թեմաները քննարկեցինք ,ընդմիջեցինք ,ընթերցեցինք ու բանավիճեցինք։

Մաքուր օդ , hand made կահույք ,համեղ ուտելիքներ ,առողջ մթնոլորտ և մնացած բառերն ավելորդ են……

Երեխաների հետ պիտի մանկանաս ,որ ընդունեն քեզ , որ կարողանաս պատվով դուրս գալ իրենց անկեղծության ,սուր մտքի ,մաքուր սրտի հետ շփումից։

Օրն ավարտվեց ,յուրաքանչյուր վերջ ,նորի սկիզբն է ։

Ապրենք խաղաղ ինքներս մեզ հետ ,որ տիեզերքը շռայլ գտնվի մեր հանդեպ ։

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы