Իմ առաջին վերելքը

Արագած

Մարդ պիտի կյանքում գոնե մեկ անգամ սար բարձրանա ,վերելք հաղթահարի և դա կլինի սկիզբը , արյանդ մեջ կդաջվի օդը ,քամին ,կիզիչ  արևը և խոտի յուրահատուկ հոտը,որը կկարոտես և չնայած բարդություններին քեզ ետ կկանչի նորից իր գիրկը։

Վերելք հաղթահարել  ,թվում է մի առանձնակի  կարևորություն չունի եթե սիրահար չես էքստրիմի ,բայց բավական է հասնել գագաթին և հասկանում ես ,որ կամքի ուժը քեզ հաղթեց դու հաղթեցիր  ինքդ քեզ ։Ճանապարհին նվնվալը ,ոտքերի ,ձեռքերի և ամբողջ մարմնիդ ցավը ի չիքս են լինում ,երբ տեայր Ալբերտը աչքերդ փակ մոտեցնում է քեզ խառնարանի եզրին ,բացում է աչքերդ ու……

……Քեզ ամուր բռնում է ,որ չտրվես էյֆորիային ,չկարծես թե թևերդ իրական են ու սավառնում ես Արագածին վերևից նայելով ։

Խառնարանի տեսարանը մի կախարդական ուժ ունի ,ձգող ,հմայող ։Նայում ես ու հիպնոսանում,րոպե անց փոխվող գույները կլանում են քեզ ներծծվում աչքերիդ մեջ ։

Գագաթին հասնելով լիաթոք շնչում ես ,անկուշտի պես քաշում ես թթվածինը թոքերդ ,սեփականաշնորհելով ,դառնում Արագածի մի բջիջը ։

Հետ ենք իջնում ,թվում է թե հեշտ է ,բայց ոտքերդ չեն ենթարկվում քեզ ,կամքդ կռիվ է տալիս ենթագիտակցությանդ հետ ,կհաղթես ?թե կպարտվես? Ինքդ որոշիր!!!!!

Հեռվում բացվող ջրամբարի կապույտ տեսարանը ,խոտի ֆանտաստիկ վառ կանաչը հաղթում են ։Ներքևում ենք։

Իմ առաջին վերելք ,ես կգամ…..
Շնորհակալություն տեայր Գևորգին մեզ ,բոլորիս հետաքրքիր և հիշվող արշավ պարգևելու համար։

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы