Տնային աշխատանք դեմ և կողմ

1998ին, երբ չկար ինտերնետ,չկար այլ ինֆորմացիա ստանալու աղբյուր և առհասարակ չկար ոչինչ(((( ես տնային աշխատանք գրեթե չէի կատարում տանը ,չէ ծույլ չէի ,պարզապես  ուսուցիչը բացատրում էր ես լսում էի ,վերջ,ինձ դա լրիվ բավարար էր ,որ հաջորդ օրը դասս պատասխան էի ,միակ խնդիրը մաթեմատիկայի տնայինն էր ,ոչ դասարանում էի հասկանում ոչ էլ առավել ևս տանը։Հիմա հետ եմ գնում այդ տարիները ,հարց եմ տալիս ինքս ինձ ,այ ինչու չէի սիրում տնային աշխատանք կատարել չէ ,որ լավ սովորող էի ։Այո ‘ լավ էի սովորում ,բայց բնույթով  ենթարկվող չէի ,ինձ թվում էր եթե տնային առաջադրանքը տանը անեմ կդառնամ սովորական մարդ ,բայց չէ ,որ ես ներշնչել էի ինձ ,որ այլ մոլորակից եմ ,ինձ բավական չէր դեռ ուսուցիչների մոտել էի գլուխս գովել  ,որ ես սովորական չեմ ,այլ եմ🙈։

Վերադառնամ իմ մոտեցմանը , ստաբիլ տրվող տնային աշխատանքը   երեխայի մոտ պարտադրման  հետ է ասոցացվում ,իր կամքին հակառակ գործողությունների շարք է ստացվում և էսպես կաթիլ կաթիլ դույլը լցվում է և մի օր տեսնում ես ,որ այն սովորող ,գերազանցիկ անձը իր տեղը չի գտել  կյանքում , լավագույն դեպքում շարքային աշխատող է դարձել ,այն էլ ,որ սոված չմնա։  Գերազանցիկին հակառակ ,միջակ սովորողը ,որը այն ժամանակել էր նախաձեռնող , զբաղեցնում է ղեկավար պաշտոն։էստեղից ինքս ինձ համար հետևություն եմ արել , դասարանում ավելի շատ կազմակերպել խմբակային աշխատանքներ , ներգրավել ամբողջ դասարանը մեկ մտքի շուրջ ,թույլ տալ ,որ երեխան ինքը որոշի` տնային աշխատանք անել թե չանել ?

Փորձս ցույց է տվել ,պետք է տալ թռչունին ազատություն, որպեսզի անկախ իր կամքից պատասխանատվություն ձևավորվի վանդակից չփախնելու ։Նույն կերպ երեխաներն են, պետք է ազատել պարտադիր աշխատանքներից , տալ հնարավորություն ընտրության ,ավելի քան համոզված եմ քիչ ժամանակ անց այդ «ազատ թռչունները» հանգիստ չեն տա ձեզ իրենց հարցերով և տանը ինչ ,որ աշխատանք անելու խնդրանքով։

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы