Մուտք ճամբար օր 3րդ

Երեկ լողավազան  այսօր հեծանիվ ,յուրաքանչյուր օր լիցքավորվում ենք մի նոր հմտությունով։Ընկեր Նառայի հետ  ,հեծանիվներով պտտվեցինք դպրոցների բակերում , լավ էր առանց կորուստների🙈   ։

Մեկ անգամ արդեն խոսել եմ գինետան մասին ,այսօր ավելի խորը ուսումնասիրեցինք   գինեգործությունը։

Ընկեր Շուշանի հետ ծանոթացանք տնկարաններին,նոր տնկված խաղողի շիվերը կանաչել էին ,ինքս լինելով այգու ,հողագործության մեծ սիրահար ,շատ լավ գիտեմ ինչքան մեծ  բավարարության զգացում է ,երբ սեփական ձեռքերով դրված մի փայտի կտոր ,կյանք է առնում ։

Հիշում եք չէ? Մեր ազգային երգ ու պարի մասնագետ ընկեր Աննային,դե վայելեք ,այ էսպիսի մաքրող մեղեդիով հրաժեշտ տվեցինք կրթահամալիրում `ազգային շունչն ու ոգին ապահովող այս հրաշալի մասնագետին։

Ինչպես ամեն օր ,այսօր նույնպես ուղիղ կեսօրին ընդմիջեցինք  , առհասարակ ծրագրի այս կետը շատ հաճելի անակնկալ էր ինձ համար ,բայց այսօրվա  հյուրասիրությունը  առանձնակի  գեղեցիկ էր ։

Կլոր սեղաններ միշտ եմ սիրել մի տեսակ հատուկ ջերմություն կա նրանց մեջ  ,այսօրվա ընդմիջումը հենց կլոր սեղանի շուրջ էր ։Նստել ու վայելում էի սեմինարի մասնակիցների ժպիտները,սառը սուրճը պաղպաղակի հետ ու նկատեցի սկուտեղ  ,հասարակ սկուտեղ չէր նկարել եմ ,որ դուք էլ հիանաք  ստեղծողի`մտքի թռիչքին։

Օրն ամփոփեցինք մեզ արդեն ծանոթ  , մեր պոզիտիվ լեզվագետ Հասմիկ Թոփչյանի հետ։

Խոսեցինք հեքիաթից ,չարից,բարուց ,մանկավարժական մեթոդներից։

Ռոդարիական հնարքի միջոցով, տեղում  հորինեցինք էտյուդ օգտագործելով սենյակում գտնվող 3 առարկա։

Ինքս իմ մեջ ,նոր շերտեր գտա ։

Անկեղծ `բացահայտում էր։

Դուք էլ  դիտեք իմ էտյուդ/հեքիաթը ,միգուցե մի նոր բան բացահայտեք ինքներդ ձեր մեջ։

Լինքը` Հասմիկ Թոփչյանի յութուբյան էջից։

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы