Մուտք ճամբար օր 2րդ

Այսօր մի հրաշք ,ակտիվ օր էր ։Ծանոթանում էինք Արևմտյան դպրոցի և Ագարակի հետ ։ 9:30ից 15:00 ինտերվալը այնքան արագ անցավ ,լավ էր ,որ ֆոտոներ էի արել ընթացքում ,եկել եմ տուն երեխաներիս եմ ցույց տալիս ու ոգևորված պատմում։Իսկ ասելիք շատ ունեմ մեր այսօրվա հագեցած ծրագրից։

Հասանք Ագարակ ,ձի էր ,շներ ,սագ ու սիրամարգ ,պտղատու այգի ու ջերմ մթնոլորտ ։Կենդանիներ շատ եմ սիրում , բայց ֆոբիաս չկարողացա հաղթահարել ու չհեծնեցի ձի (((((

Ագարակում փոքրիկ աշխատանք կատարելուց հետո վերադարձանք Արևմտյան դպրոց ։Աամեն մանրուք մտածված էր ,աշխատանք կատարելուց հետո լավ փոշոտվել էինք և շոգել,մեզ սպասում էր Անուշ Համբարյանը մաքրամաքուր լողավազանում։

1ժամ լողալուց հետո ,զովացած ու դրական էմոցիաներով սկսեցինք սեմինարի հաջորդ ժամը `լեզվագործունեություն,առարկայի մասնագետ ` Հասմին Թոփչյան։Մարդ, որը առաջին իսկ րոպեից կլանեց իր լուսավոր ժպիտով։

Օրը ամփոփեցինք երաժշտական գործունեությամբ Աննա Երիցյանի հետ ,երգ ,պար և իհարկե հրաշալի տրամադրություն։

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы