Մանկավարժական էսսե

Ինչն է կարևոր….

Տարիներ ի վեր մարդիկ փնտրում են շփման տարբեր եզրեր ,ոմանք գտնում են ,ոմանք էլ ոչ։Ինքս լինելով ակտիվ հաղորդակցվող մարդ ,հաճախ բախվում եմ մի խնդրի ,երբ դիմացինը պարզապես փակվում է ու չի թողնում նույնիսկ փորձել կոնտակտ ստեղծել իր հետ ։Իհարկե նման վարքի պատճառները տարբեր են ,էություն, հոգեվիճակ , տարիքային տարատեսակ հոգեբանական տրավմաներ։Նման դեպքերում միանշանակ լուծումներ լինել չեն կարող ,պետք է արագ կողմնորոշվել ու անցնել գործի։Իմ մեթոդներից մեկն է յուրաքանչյուրին ում հետ փոխանակելու եմ թեկուզ մի քանի բառ , բայց ցանկանում եմ տվյալ անձը ինձ ընդունի,ընկալի և վստահի (այո ինձ համար բոլոր հարաբերությունները սկսվում են վստահությունից ,եթե չլինի վստահությունը շփման շղթան չի շարունակվի ) ես այդ մարդուն մի անգամից իմ ենթագիտակցության մեջ ֆիքսում եմ որևէ գույն,գույնը հենց ինքը անձն է իր տեսակով ինձ հուշում ։Ասեմ ,որ չկա էնպիսի գույն (մարդ),որի հետ չի կարելի լուծումներ գտնել ,բոլոր գույները անխտիր ունեն իրենց համապատասխան էներգետիկ դաշտը,իրենց աուրան,իրենց բնույթը ,պարզապես պետք է հասկանալ ու առանց տարանջատելու սիրել բոլոր գույները իրենց երանգավորումներով հանդերձ։
Այսպիսով ինչն է կարևոր? Չունենալով միանշանակ պատասխան (կարծում եմ ամեն խնդիր ունի իր կարևորությունը) հստակ կարող եմ ասել կարևոր է ամեն մանրուք,ամեն տառ ,բառ ,կարևոր է անգամ միմիկաները ,ժեստերը,բայց կրկնվեմ,կարևոր է ներկապնակում ունենալ բոլոր գույները , գուրգուրել ամեն մի վրձնահարված ,կտավին հանձնել միայն անկեղծ և դրական էմոցիաներ։Նույնը երեխաների ,մարդկանց դեպքում է պիտի լինել անկեղծ,տալ ժպիտ և համոզված եմ դրական էմոցիաների ալիքը չի ուշանա ։

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы