Սեբաստացիական առաջին տարին

Դեռ երեկ էր ,մուտքի ճամբարում 4 օր շարունակ սերտում էի բլոգավարության կանոնները,ծանոթանում ՍԵբաստացի 7 դպրոցների անց ու դարձին ,տիարի հետ պայքարում էինք պարիսպների դեմ,դեռ երեկ էր առաջին պայմանագրի կազմումը, ռազմամարզական ճամբարը ընկեր Էմանուելի հետ։ Տարին ավարտվեց սովորողների հետ հաղթահարեցինք ՔՈվիդյան սահմանափակումներ, պատերազմական օրեր, նեցուկ եղանք միմիանց ու ճանաչեցինք իրարու;

Կրթահամալիրում օրերս վազում են ,անգամ չեմ հասցնում ամիսը սկսել ,արդեն ամփոփում ենք,էսպես հեշտ է ,օրդ,կյանքդ լցված է ու չես հասցնում բացասական ապրումներ շալակել;Կրթահամալիրյան մոտեցումները թույլ չեն տալիս դոփել նույն տեղում, միշտ առաջ են մղում անգամ ամենա պասիվ անձանց։ Ուզում եմ հատուկ առանձնացնել ուսումնական ճամփորդությունները,հատուկ հմտություններ,ինքնուրույնություն, կյանքի մեծ փորձ,հայրենագիտություն,էկոլոգիա ,ցանկը դեռ երկար կարելի է շարունակել․․․

Այլընտրաքային կրթությունը առաջնահերթ վեաբերվում է մանկավարժին,կազմակերպչին։ Հենց այստեղից է սկսվում մեթոդի դրական արդյունքի ապահովումը։ Երբ յուրաքանչյուր դասավանդող կրթվում է ,որպեսզի կարողանա քայլել ժամանակին համահունչ,որպեսզի հետաքրքիր լինի այն սերնդին ով պետք է սովորի,քաղի ու քամի ամեն պահը,ամեն բառը։

Նախագծային աշխատանքներ,ծես էր,կլոր սեղաններ,հանդիպումներ բազմապրոֆիլ մասնագետների հետ,քննարկումներ,ակումբային գործունեություններ,երկրագործական աշխատանք -շրջակա միջավայրի խնամք, հետաքրքրեց չէ՞ ներկայացնեմ կրթահամալիրում սեպտեմբերից մայիս ամիսներին արված իմ աշխատանքները։

Ճամփորդություններ — քայլքեր

Նախագծեր-ծես

Կրթահամալիրյան անց ու դարձը իմ լոուսաբանումներում

Երկրագործական աշխատանքներ

Քովիդով պայմանավորված ունեցանք հեռավար շրջան

Առանձին տեղ է զբաղեցնում ռազմամարզական ճամբարը հատկապես սովորողի դպրոցական կյանքում։

Ռազմամարզական ճամբարներ Ավագ դպրոցում

Կրթահամալիրի յուրաքնչյուր նոր անդամ ունի մենթոր,ով օգնում է և սովորեցնում է ծրագրային ամենատարբեր հարցերում։

Մենթորի ու մենթորության մասին։ 2020-2021 ուս տարվա ընթացքում մենթորի հետ աշխատել ենք ՝այսպես

Կազմակերպչի աշխատանքը բազմաբնույթ է ,բացի վերը նշված կետերից ունենք մի շատ կարևոր գործ ․ներառել մեր առօրյայում հատուկ կարիք ունեցող սովորողներին,կազմակերպել նրանց ուսումնական պլանը հարմար սովորողին։

Մանկավարժական ակումբ

Մեղվավբույծի ակումբ

Սովորողները ամփոփում են տարին-հաշվետվություն 2020-2021

Որպես կազմակերպիչ հետաքրքիր էր աշխատել սովորողների բլոգներում,ծնողների հետ անհատական մոտեցում ցուցաբերելով, բարդ էր ներառել և ներառվել միջավայր ,որտեղ արդեն հասուն են ,կայացած։Կրթահամալիրում անկախ քո կամքից ծամերը դատարկ չեն կարող անցնել, օրվա ավարտին հասկանում ես ,որ հոգնած ես,բայց հոգեպես առույգ ու առողջ։Շատ նախագծեր մնացին գրված ու չիրագործված, հաջորդ տարի ավելի հմուտ կլինեմ ։

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы