Սպասում էի․․․․․

հատվածներ կրթահամալիրում նոր սեբաստացիների պատումներից

Ինձ այս դպրոցում գրեթե ամեն ինչ օտար էր թե առարկաների ցանկը թե ուսուցիչ ընտրելու կարգը,որովհետև ես նոր եմ եկել այս դպրոց իսկ իմ նախկին դպրոցում այսպիսի կանոններ չկային։ Պատմում է՝ Օհան Ազրյանը։ Օհանը հրաշալի տիրապետում է դաշնամուրին ,նրա հարգանքը,մեծերի հանդեպ հնարավոր չէ չնկատել։

Իր բնույթով բարի ու տարբերվող Վիոլետա Անանյանը խոստովանում է ՝ Նախկինում ինձ թվում էր, որ բացարձակ սեր չունեմ ընթերցանության հետ, բայց հիմա, երբ հնարավորություն ունեմ  կարդալու գրականություն ,որը ինձ հետաքրքիր է, կարդում եմ մեծ սիրով։

Ասատրյան Անահիտի ակտիվությանը նախագծերում արդեն բոլորին է ծանոթ։ Նա գրում է- Ստեղծեցի իմ ստեղծագործական նախագիծը, որն ինձ հնարավորություն ընձեռեց հանրությանը ի ցույց դնել այն մտքերը, որոնք արտահայտելու ժամանակ շատ ժամանակ չէր լինում։

Գևորգյան Շուշանի հետ հիմնականում աշխատեցինք ինքնակրթույուն նախագծային ուսումնական ձևով ,ճիշտ է ափսոսում եմ ,որ լիարժեք չի ծանոթությունը միմիանց հետ ,բայց Շուշանը հասցրել է հիացնել իր աշխատասաիրությամբ։

-Այնուամենայնիվ, կրթահամալիրում սովորելու զարգացած միջոցների և դասավանդողների հետ պարբերական կապ պահպանելու շնորհիվ ստացվում է սովորել նույնպես արդյունավետ, ինչպես սովորում էի ֆիզիկական միջավայրում։  նյութը՝ Շուշանի բլոգում

Գրականությամբ տարված Արման Լոռեցյանն էլ պատմում է՝-

-Այս ուսումնական տարին տարբերվում է մյուս բոլոր ուսումնական տարիներից,այս տարի փորձարկվել է կրթության ամենատարբեր ձևերը:Այս տարին ինձ համար առաջինն էր կրթահամալիրում և այն շատ հետաքրքիր ստացվեց ինձ համար:Կրթահամալիրի հետ իմ ծանոթությունը սկսվեց մուտքի ճամբարից :

 Ինձ Սեբաստացին շատ նոր բացահայտումներ տվեց , քանի որ մենք շատ ենք ճանապարհուրդում։ Եվ այդ ճանապարհուրդությունները այնքան լավ են անցնում, որ ցանկությունս դառնում է մեկը ահվերժ ճանապարհորդել Սեբաստացիների հետ։  Գոհար Մարգարյանի գեղեցիկ ձայնը եթե դեռ չեք վայելել ՝ափսոս,բայց կհասցնեք ,նա նույնպես ակտիվ ,պարտաճանաչ սովորողներից մեկն է ,տաղանդավոր աղջնակ։

Արամ Խաչատրյան ,սվորող որի հետ ծանոթությունից հետո մայրական ամենա տաքուկ զգացումներն ես ապրում, այս <<փոքրիկ >> տղան մի մեծ սիրտ ու մի ամբողջ տիեզերք գիտելիքների տեր է։ Իր պատումում նա բարձրաձայնում է հենց այն խնդիրը ,որը երբեք չպետք է անհանգստացնի սովորողին։

Տեղյակ էի, թե ինչպես են այստեղ անցկացվում դասերը, բայց միևնույն է այս դպրոցը Հայաստանի մնացած դպրոցներից շատ էր տարբերվում և առաջին հայացքից տարօրինակ էր թվում ուսուցման ձևը, բայց մեկ-երկու ամսում ամբողջությամբ կարելի է հարմարվել դպրոցին:Եթե դու ուզում ես հաճախել այնպիսի դպրոց, որտեղ դու ստվերում չես մնա և կկարողանաս ազատ արտահայտել քո կարծիքը, ապա այս դպրոցը քեզ համար իդեալական կլինի:

Մանե Մազմանդյան համեստ ու բարի մի էակ ։- Ես իրականում շատ ոգևորված էի, քանի որ կարող էի ավելի խորը ուսումնասիրել ինձ ամենաշատը հետաքրքրող առարկաները։ Ելնելով իմ հետաքրքրություններից ես ընտրեցի հետևյալ առարկաները՝

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы