Առաջին կիսամյակը ինչպես մեկ օր

Դեռ օգոստոսն էր․ ընկեր Մարթայի հեռախոսազանգը փոխեց ամեն ինչ։

Առաջին հանդիոպումը գործընկերների հետ դրական տաք նստվածք թողեց, ցանկություն՝ կրկին գալ ու եռուն աշխատանք սկսել կրթահամալիրում։Տրված էր մեծ հնարավորություն՝ իմ էներգիան օգտագործել լավագույնս։

Նախագծեր, մտքեր, լեցուն ու սիրուն օրեր։ Էլ ին՞չ է պետք ,ստեղծագործ մարդուն։Սկսեցի կամաց-կամաց ծանոթանալ 10-րդ դասարանի սովորողների հետ, մեկը մեկից հետաքրքիր, մեկը մեկից յուրահատուկ ։ Պայմանագրեր, ուսումնական պլաններ, դժվար էր ինչ խոսք, շատ հարցեր կային, որոնց չէի տիրապետում պատասխան չունեի,բայց գործընկերների մեծ ուշադրության,հոգատարության ,առանց զլանալու բոլոր խնդիրներին լուծում տալու շնորհիվ սկսեցի հունի մեջ ընկնել։

Ավագ դպրոցի մուտքի ճամբարի նոր սովորողների հետ ընկեր Լուսինեի , ընկեր Հասմիկի նախագծով հրաշալի մեկօրյա հայրենագիտական, ազգագրական և մշակութային ճամփորդություն ունեցանք դեպի Գյումրի։

Դպրոցում ամեն ինչն է հատուկ,բացառություն չէր սեպտեմբերի մեկը։

Նունե Մովսիսյանի նախագծով ուսումնական տարվա սկիզբը սկսեցինք երևանյան թափառումներով ,ծանոթություն Սուրբ Զորավոր և Սուրբ Աննա եկեղեցիների, երևանյան փողոցների,փոքր կենտրոնի հետ ։ Սովորողների համար լավագույն միջոցը շփվել և ճանաչել միմյանց դպրոցից դուրս ։

Ռազմամարզական ճամբար։ Ֆիզիկական պատրաստություն,ռազմական գիտելիքներ պրակտիկ միջավայրում,Հրաձգություն, նետաձգություն,շարային պատրաստվածություն,ձիավարություն,լող ….. ։  Ով չգիտի ,որ Մխիթար Սեբաստացի  կրթահամալիրում,տարիներ շարունակ, սովորողին տրվում է հնարավորություն  ուսումնասիրել ՆԶՊ  առարկան ` դինամիկ  ,ռեալ ֆիզիկական միջավայրում։

Հիշում եմ ,ինչքան էի սիրում ռազմագիտություն առարկան,ցավոք ո՛չ կրակել սովորեցրեցին,ո՛չ տարրական մարզային շարք կանգնել։

Ռազմամարզական օրերը շարունակվում են

օր 2 րդ ,օր 3 րդ

Սեբաստացի կրթահամալիրի անհատական մանկավարժական մեթոդների հետ դեռ կծանոթանանք ,այդպիսինն է քայլքը ։ Դպրոցի յուրքանչյուր սովորող,դասավանդող պիտի պատրաստ լինի կյանքի մատուցած անակնկալներին ,պիտի պատրաստ լինի և հոգոպես և ֆիզիկապես,քայլքը լավագույն լուծումն է այդ երկուսի։

Քայլում ենք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հիմնադիր տնօրեն` Աշոտ Բլեյանի հետ։

Առջևում անկախության օրն է Սեպտեմբերի 21

Որտե՞ղ եք սիրում լինել տոն օրերին և հատկապես երկրի անկախության օրը

Մենք` Սեբաստացիներս, յուրաքանչյուր տարի բարձունքներ հաղթահարելով ենք տոնում մեր անկախությունը ։Այս անգամ ուղղույթունը դեպի Արտանիշի գագաթ էր։

Անկախությունը `ավելի շոշափելի։

Զանգվի ափին `Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հիմնադիր տնօրենի հետ։

Տիարի հետ քայլում էի երկրորդ անգամ , գիտեի ,որ ճանապարհը հետաքրքիր է լինելու ։Հանդիպեցինք Տիգրան Մեծ Խանջյան փողոցների խաչմերուկում,ճիշտ ժամը 8-ին սկսեցինք մեր քայլքը ։

Շատ եմ սիրում Երևանը ,բնիկ երևանցի եմ ,կարծում էի՝ քաղաքս լավ եմ ճանաչում ,բայց ոչ)))

Տիար Բլեյանի հետ երկրագործական շրջայցից հետո ,գլխումս մի միտք ծագեց․ Մայր դպրոցի բակում մեծ ժայռային քարեր կան , քարերը հզոր էներգիա են պահում իրենց մեջ, ուստի պետք է արթնացնել քնած ժայռամասնիկներին։

Շարունակում ենք աշխատել․ վարակի պատճառով անցում ենք հեռավար ուսուցման։

ՀԵՌԱՎԱՐ-ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՈՒՄ, ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ Աշխատանք ֆիզիկական միջավայրում

Հեռավար դասերի ընթացքում չի եղել գեթ մեկ օր ,որ դպրոցը պասիվ լինի, սովորողները մնան տանը։Աշխատել ենք ֆիզիկական միջավայրում տարատեսակ նախագծերով

Օրը աշուն էր շնչում պարտիզապուրակային նախագիծ

Միասին ․․․․ կրթահամալիրի սովորող և դասավանդող միշտ միասին

Պուրակը, ածուխը,սանգինան ու մենք..

Մեր օրերում ,երբ վիրուսները դարձել են կյանքի մի մասը ,ավելի առաջնային է դարձել առողջ ապրելակերպը,նրա տարբեր բաղադրիչները,որոնցից մեկն էլ սպորտն է։

Կազմակերպչի ,դասավանդողի աշխատանքն ավելի դյուրին ու բեղուն կազմակերպելու հարցում օգնում են մենթորները։Մենթոր՝ Լիլիթ Յախինյանի հետ տարատեսակ հարցեր ու պատասխաններ։

Կրթահամալիրում գործունեությունը բազմաժանր է , չեմ կարող չառանձնացնել մեդիաուրբաթները։

Մեդիաուրբաթը հաց թխուկով,ազգային երգ ու պարով

Թեյախմությունը որպես հոգատարության ուրբաթ

ՍԵբաստացի համայնքը մի ընտանիք է ։ Էլ ինչ ընտանիք առանց ծեսերի

Թթուն էլ դրեցինք

Չիր ու չամիչ- աշնան բարիք

Արդեն գաղտնիք չէ ,որ կրթահամալիրի կարևոր բաղադրիչ է կազմում միասնականությունը

Հոգատարություն» ուսումնական բաց նախագիծ. համերգներ, ցուցադրություն-վաճառք

Հոգատարության օրեր Հյուսիսային դպրոցում

«Հոգատարություն» ցուցահանդես

Առավոտյան ընդհանուր պարապմունքներ կրթահամալիրի Մայր դպրոցում, այս կարգը յուրահատուկ է ,չգիտեմ մի այլ դպրոց, որտեղ նման հակաբացիլ միջավայր է ստեղծվում սովորողի համար,մեծ մոտիվացիա օրվա հենց սկզբից։

Մանկավարժական ակումբը իր գործունեությամբ ,միշտ ակտիվ ու պատրաստ է պահում մեզ,զարգացնում ու արդի մտքեր փոխանցում մանկավարժներին,թեկուզ և ոչ միշտ եմ կիսում ակումբում հնչած կարծիքները,բայց հիանալի է ստացվում քննարկումները ,յուրաքնչյուր ոլորտում ։ Ակումբը առցանց տիրույթում է ,բայց ես այն միշտը ասոցացնում եմ մի գավաթ սուրճի շուրջ բանավեճի հետ։

Հենց սկզբից կրթահամալիրում աշխատելու մեծ ցանկությանս հիմքերից մեկը եղել է այն,որ սեբաստացի դառնալով ,պարտավորես վազել կյանքի ,ուսման ,գիտելիքի,արդիականության կողքով ,այլ տարբերակ չկա։

Երբ սկսում ես չհասցնել անիմաստ հարցերով նեղանալուց,երբ ժամանակ չունես ֆեսբուքյան պաթոսի,երբ աշխատանքի մեջ չես լճանում ,կյանքը սկսում ես ապրել, շնչելով լիաթոք ավելի մաքուր օդ ։

Այս ամենին օգնում է զբաղվածությունը տարատեսակ ակումբներ,քննարկումներ,նոր արհեստների տիրապետում ,վարպետաց դասեր,մի խոսքով մի իսկական կրթահամալիր՝ թե սովորողի, թե մանկավարժի համար։ Շարունակում եմ ընդգրկվել նոր ակումբներում ՝ մեղվաբուծություն և թուրքերեն․ արդյունքներից կխոսեմ մի քանի ամիս անց։

Էլ որտեղ է հնարավոր մանկավարժին նվիրել վարպետաց դասեր

Սեբաստացի կրթահամալիրում ոչ միայն սովորում ես ,այլ ցանկացած մասնագետ հնարավորություն է ստանում վերապատրաստվել , սովորել ավելի լավն ու նորը ,միշտ լավագույնս հանդես գալու համար։ Այդպիսի դասերից էր՝ մետաքսագրության սեմինար-պարապմունքը ։

Կամաց -կամաց մոտենու ենք տարեմուտին։

Հաշվետվություններ ,ամփոփումներ,քննարկումներ․․․

Մասնակցություն ունեցա հայոց լեզու և գրականություն առարկայի բաց դաս քննարկումներին տարբեր դասարաններում։

Դե իսկ կլոր սեղանները մի այլ էջ են բացում մանկավարժական գրքում։

Էլ ինչ ամանոր առանց նվերների ․փոքրիկ նախագիծ հարավի երեխաների համար։

Շատ հետաքրքիր է կարդալ սովորողների մտքերը ,որոնք ներկայացվում են կիսամյակը ամփոփելուց ,հաշվետու պատումների տեսքով,ինչ խոսք մեծ սիրով եմ կարդում այն տողերը ,որտեղ գրում են իմ ու իրենց ոչ հեռու անցյալում ծանոթության ,իրենց տպավորոթւյունների մասին։ Հաշվետու պատումները կարող եք կարդալ ՝ այստեղ։

Հաշվետվության պատումները տարատեսակ են ,այստեղ առանձնացրեցի նոր սեբաստացիների պատումներից մի քանիսը

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы