Արտակարգ Գյումրի

Մեկօրյա հայրենագիտական, ազգագրական և մշակութային ճամփորդություն դեպի Գյումրի։

Մասնակիցներ՝ ավագ դպրոցի «Մուտքի ճամբարի» մասնակից սովորողներ։

Մեկնում՝  Օգոստոս 27 ժամը 07։30 Սասունցի Դավիթ կայարան,(ճամփորդում ենք գնացքով)
Վերադարձ՝ Օգոստոս 27 21:00, Սասունցի Դավիթ կայարան

Ճամփորդության նպատակը`   Ճանաչել Գյումրին արտակարգ պայմաններում, վեր հանել քաղաքի ազգագրական կոլորիտը:

Պատասխանատուներ՝ Լուսինե Սարգսյան, Հասմիկ Գրիգորյան, Վիկտորյա Հակոբյան։

Ընթացքը

  1. Թափառումներ Գորկու, Քր․ Քրքորյան, Վարպետաց փողոցներում, Կենտրոնական հրապարակում
  2. Այցելություն Ասլամազյան քույրերի տուն-թանգարան
  3. Գյումրու այգի և տեխնոլոգիական տարածք։»
  4. Տեղեկատվական այցելություն և պարուսուցում «Եռանկյունի»և «Մեր մանկության տանգոն» ֆիլմերի նկարահանման հրապարակներ։
  5. Այցելություն Գյումրու Ստ.Ալիխանյանի անվան Տիկնիկային թատրոն։

Ամփոփումը սովորողների և դասավանդողների բլոգներում, ենթակայքում’ պատումների, տեսանյութերի, ֆոտոպատումների, տեսքով:

Տրանսպորտի վճար- 2000դր (վճարում են ծնողները):

Անհրաժեշտ պարագաներ

  • Հարմար ճամփորդական պայուսակ, հագուստ, կոշիկներ
  • Սնունդ՝ բրդուճներ, ջուր
  •  Աղբի տոպրակ, ձեռնոցներ
  • Ֆոտոխցիկ կամ հեռախոս

https://grigoryanhasmik.wordpress.com/2020/08/20/%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a3-%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4%d6%80%d5%ab/

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы