Մեր Ֆրունզը․․․․․

«Ու մի անգամ ես բարձրացրի հեծանիվը, նստեցի ու քշեցի հենց սենյակում: Վրեժ լուծեցի իմ մանկության համար ու հասկացա մի պարզ բան. մարդ ամեն ինչ պիտի ստանա ժամանակին՝ և՛ օրորոցայինը, և՛ առաջին հեծանիվը»..

.Հատված Հ․ Պապիկյանի և Շ․Սահակյանի հեղինակած «Լույս» գրքից

Ֆրունզի հայրն արգելել է տանն անգամ խոսել այն մասին,որ տղան դերասան է ուզում դառնալ: Ֆրունզը թաքուն հաճախել է թատերական դպրոց։ Այդ մասին իմացել են միայն մայրն ու Ալբերտը: Մի անգամ դահլիճի դուռը բացվել է, ու հանկարծ ներկայացման կեսից ներս է մտել հայրը, Ֆրունզը վախից սկսել է կմկմալ, իսկ մայրն ու եղբայրը, որ եղել են դահլիճում, վախից կուչ են եկել նստարանին։ Հայրը մի քանի րոպե ներկայացումը նայելուց հետո հեռացել է: Գիշերը նա հարբած տուն է եկել, մոտեցել է Ֆրունզի մահճակալին և ասել.- Քիչմ տեղ տուր, պառկիմ, գուզեմ էսօր ոդներուդ տակ քնիմ……

Եվ պատկերացնու՞մ եք, չէինք ունենա Մհեր Մկրտչյան ,չէինք ունենա Պատվի համար,ԻՆչու է աղմկում գետը, Մենք ենք մեր սարերը, Եռանկյունի, Միմինո, Նվագախմբի տղաները,Կտոր մը երկինք,Նահապետ,Մեր մանկության տանգոն, ֆիլմերի շարքը դեռ երկար կարող եմ թվել ասելիքս դրանից չի փոխվելու այս բոլոր ֆիլմերը ,պարզապես չէին ապրի առանց Ֆրունզիկի։

Չկա հայ ,որ չճանաչի Մհեր Մկրտչյանի դերերից գոնե մի քանիսը։Դերասանը բազմիցս է նշել , թե որքան կարևոր են բոլոր այն դերերը ,որոնք ինքը կերտել է ամենայն մեծ նվիրվածությամբ ,բայց մուլտիպլիկացիայի ժանրում հնչյունավորած հերոսների մասին խոսելուց,վարպետը ՝հատուկ շեշտված փայփայանք էր արտահայտում ։

«Ոչինչ» մուլտֆիլմը մեծ դերասանի մասնակցությամբ։ Երկու րոպե և մի ամբողջ իմաստություն։ Եվ չնայած`»քսակը մեծացնում է մարդու հասակը», բայց մենք բոլորս կյանքի մի փուլում դառնում ենք ոչինչ։

Սիրում եմ համեստ մարդկանց, բայց չեմ սիրում համեստ ընդունակությունների տեր մարդկանց:

Ասել է Մհեր ՄԿրտչյանը

-Երբ առաջին անգամ գնացի Մարտիրոս Սարյանի արվեստանոց, Վարպետը ժպտուն, զննող հայացքով նայեց դեմքիս, կոշտ կերպարանքիս ու հարցրեց. -Ա՛յ տղա, բնիկ որտեղի՞ց ես: -Դժվարանում եմ ասել, Վարպետ: Հայրս մշեցի է, մայրս’ վանեցի, ծնվել եմ Գյումրիում, ապրում եմ Երևանում … -Ուրեմն դու իսկական հայ ես, — եզրակացրեց վարպետը: — Մի երկու անգամ բեմում քեզ տեսել եմ’ էնտեղ էլ հայ ես, որ կաս ..

«Մի անգամ, երբ մտնում էինք Փարիզի Աստվածամոր տաճարը, Մհերն ասաց՝ ես ինձ այստեղ տանն եմ զգում: Հարցրի՝ ինչո՞ւ… Ասաց՝ Քվազիմոդոն ստեղ չէ՞ր ապրում…Հիշել է Թամարա Հովհաննիսյանը։

ՈՒՐԱԽ- ՏԽՈՒՐ ՄԱՐԴԸ.

Ֆրունզիկը անգամ բակ չէր իջնում, իրեն միշտ միայնակ էր զգում, շատ չշփվող էր ու վախենում էր, որ իրեն կրկին կսկսեն ծաղրել մեծ քթի պատճառով: Հետո նա արդեն սովորեց ամեն ինչին հումորով վերաբերվել ու ինքն էլ էր հաճախ կատակներ անում սեփական քթի վերաբերյալ. «Դեռ մանկուց ինձ ավելի անհանգստացրել է ոչ թե այն, թե ինչու է իմ քիթը այդքան մեծ, այլ այն թե ինչու են ուրիշների քթերն այդքան փոքր»:

Երբ Ֆրունզիկն արդեն մեծ էր, հաճախ էր հիշում իր մանկությունը և այն միշտ պատկերացնում էր հեծանիվի տեսքով: Երևի այն պատառով, որ միշտ երազել, բայց երբեք հեծանիվ չէր ունեցել: Եվ նրա ընկներներն էլ պատմում են, որ նա երեխայի պարզ ու մաքուր հոգով ծնվեց ու իր ողջ կյանքում էլ այդպիսին մնաց: Երևի հենց դրա ու անսահման տաղանդի մեջ էլ թաքնված էր նրա մեծ հմայքի գաղտնիքը…

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы