Մեր հին ու նոր Գյումրի։

Սիրում եմ արթնանալ և օրը սկսել կես րոպե շուտ ,երբ դեռ քաղաքը քնած է ։Որպես կազմակերպիչ առաջին անգամ պիտի գնայի ու առաջին անգամ պիտի սովորողների հետ  ` թափառում ,շփում   խաղ, ,ծանոթացում,քննարկումներով լի օր ունենայի։Էմոցիաներս մի քիչ ավելի շատ էին ,քան այլ օրերին։

7:55 դե գնացինք ….մեզ բարի ճանապարհ։

Ծանոթացանք `ամեն մեկը յուրահատուկ անհատականություն,ամեն մեկը իր կոլորիտով ,շատ դրական ու հետաքրքիր։

Երեք ժամյա ճանապարհը  արագ անցավ ։ Երաժշտություն, նկարչություն,ձեռքի աշխատանք,տտ ոլորտ`ապագա սերունդը կամաց կամաց ընտրում է իր կյանքի   ընթացքը։Փոքրիկ հոգեբանական թեստ  ,այլ կերպ մտքի խաղ և սովորողը բացում է » գրքի թերթերը «` անկախ իրենից մատուցում իր էությունը։

Ապագա մոդելավորողի `Մանեի աչքերով ,ես եմ ,իմ  ոճը։(ի դեպ դիպուկ էր))))

Գյումրին առանձնահատուկ եմ սիրում ։Հասանք։

Քայլեցինք  կենտրոն ,ճաշեցինք ։Շարժվեցինք դեպի  Գյումրու Տիկնիկային  թատրոն ,որը ունի 85տարվա պատմություն ,մինչ  կհասնենք թատրոն փոքրիկ ժամանց`հրաձգարանում ։

Թատրոնում ենք ,հեքիաթների աշխարհում ,կուլիսների ետևում մեզ քաջ հայտնի հերոսներն են `կարմիր գլխարկը,գայլը,խոզուկները,իմ  սիրած հերոսը `Գտնված  երազ մուլտֆիլմից։

Թե նախասրահը թե բուն սրահը  , տաքուկ ,դրական էներգիայով լցված  փոքրիկ ,  գողտրիկ մի վայր  էր,որի հյուրերն են 0-ից 100 տարեկան երեխաները։

Հաջորդ կանգառները` Ասլամազյան քույրերի թանգարան,որից հետո քաղաքային թափառումներ `»Մեր մանկության տանգոն»ֆիլմի նկարահանման բաց  տաղավար (բակ),Վարպետաց փողոց, Վարդանանց  հրապարակ, պուրակներ,հին Գյումրի,Յոթ վերք եկեղեցի,Շիրազի փողոց։

Մոտենում էր մեկնման ժամը ։Ընթրելուց հետո   վերադարձանք  կայարան ։

Հոգնած ,բայց շատ  դրական  էներգիայով լիցքավորված  հասանք Երևան ,օրը ավարտվեց լիքը ,օրը ապրեցինք։

Один ответ на “Մեր հին ու նոր Գյումրի։

Add yours

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы