Անձրևոտ ճամբարում

Ապրիլի 28-մայիսի 1 ռազմամարզական ճամբարի ամփոփում

Դեռ փետրվարն էր ,երբ սկսեցինք կազմակերպչական աշխատանքները 2022 թվականի ռազմամարզական ճամբարի համար։Սիրում եմ նախապես ամեն բան իր տեղում դրված լինի,պլանավորված ծրագրերը միշտ ավելի դյուրին ու հագեցած են ստացվում։Հետաքրքիրն այն է ,որ այս անգամ սովորողները հայտագրվեցին շատ արագ ,առանց պատճառներ փնտրելու, սպասում էինք մեկնարկին բոլորով

Վայոց Ձոր մեկնեցինք Տիարի հետ աշխատանքային այցի,մի քանի կետեր դիտարկելուց հետո,դրվեց վերջնական ծրագիրը,երթուղին,քայլքերը,անգամ ճաշացանկը կազմել ենք սննդաբանի հետ խորհրդակցելուց հետո։Ամեն բան մտածված էր ։ Տիգրանի հետ թարմեցրեցինք խոհանոցային սպասքը,Տաթև Բլեյանի թիմը շատ արագ կարեց ներքնակների նոր ,գունեղ երեսները,Էրիկը աշխատանքային թիմով նախապես պատրաստեց Արատեսի միջավայրը։Ամբողջ համայնքի ուժերը ուղված էին Արատեսին՝ռազմամարզական ճամբարի զարգացմանը։

Արատեսյան գարունը ․․․

Երկար բանակցություններից հետո,կրթահամալիրի ծնող ՝Դանիելի հայրիկի ու մայրիկի օգնությամբ տրվեց նաև ամենակարևոր բաղադրիչի լուծումը՝այց զորամաս։

Ապրիլի 28 ին տրվեց մեկնարկը։

Երթուղով նախատեսված առաջին կանգառն էր Զանգակատան զորամասը։Մեծ էր ոգևորությունը սովորողների,երբ դիմացը կանգնած զինվորականը վստահություն է ներշնչում,երբ յուրահատուկ մանկավարժություն է մատուցում ավագ դպրոցի հասուն սովորողին։Մեզ համար ամեն ինչ նոր էր,ամեն բան հետաքրքիր։Բա ինչքա՞ն մեծ ոգևորություն տվեց աղջիկներին, երբ ասացին ՝լավագույն դիպուկահարներ դառնում են հենց աղջիկները,քանի -որ ավելի սառնասիրտ են։ Մանրամասն կպատմի Շուշան Գևորգյանի պատումը։

9-րդ դասարանցի Ռաֆայելն է,ուշադիր լսում էր սպայի ցուցումները։

Զորամասում զենքերին ծանոթանալուց,կրակելուց,միասին ճաշելուց հետո շարժվեցինք Արատես։

Զորամասում չէինք զգացել ինչպես էր անցել չորս ժամը։Մինչ սովորողները մարզիկների հետ կբաժանվեին ջոկատների,կտեղավորվեին տնակներում, Արատեսի բարձրադիր լեռները պատվեցին առվակներով ,անձրևն էլ ավելի մաքրեց օդն ու կանաչը։

Առաջին անգամ էի գարնանը Վայոց Ձորում,հրաշք էր։

Ուրբաթ առավոտ ծրագիրը մի փոքր փոփոխելուց հետո,Արտաբույնքի դպրոցի սովորողների ուղեկցությամբ , հաղթահարեցինք Սմբատաբերդի անձրևոտ ճանապարհը,բարձունքում միասին նշեցինք պարի միազգային օրը ,համտեսեցինք Ընկեր Սեդրակայնի պատրաստած՝ սարերի բերք ու բարիքով համեղ թխուկը։Հրաժեշտ տվեցինք միմիանց ,մայիսյան հավաքին կրթահամալիրում տեսնվելու պայմանով։ Պետք է շտապ էինք Արատես,մեր հյուրն էր ՝Վայոց Ձորի մարզպետ ՝ Արարատ Գրիգորյանը։

Կրթական կամուրջները մեր ձեռքբերումներն են,որոնցով ամրանում է մայրաքաղաք -մարզեր կապը։
Մարզպետի հետ զրուցեցինք զորամաս այցի կարևորության մասին։

Հաջորդ օրը շաբաթ էր ՝ համապետական շաբաթօրյակ։ Ջոկատներով մաքրեցինք տնակները,շրջակա միջավայրը,խոհանոցը։Սովորողները մարզիկների օգնությամբ տնկեցին հիսուն խնձորենի։

Կարդացեք Սվետլանա Մելքումյանի լուսաբանումը ՝հետաքրքիր էր։

Ջոկատները կազմել էինք տարատարիք, որպեսզի 11-րդ դասարանի սովորողները ավագ ընկերոջ պես օգնեին 9-րդ դասարանցիներին։

Երեկոյան խարույկի շուրջ քննարկումները ,խաղերը,զրույցները Արատեսի ավանդույթներից են դարձել։Հենց այդ երեկոներն են մտերմացնում դասավանդող -սովորող կապը։

Լոտո վերջին անգամ խաղացել էի քսան տարի առաջ։

Սյուզի Մարտիրոսյանի պատումը կպատմի իր յանքում առաջին ռազմամարզական ճամբարի մասին,առողջական խնդիրների պատճառով Սյուզին չէր կարողացել մասնակցել 2021 թվականի ճամբարին,բայց այս տարի մեծ ցանկությունը հաղթեց արգելքին։

Կիրակի էր,սովորողների տրամադրությունից զգում էի՝ ափսոսում են ,որ գնալու օրն է։Ռազմական ակումբի կազմակերպած քվեստից հետո, նախաճաշեցինք,մաքրեցինք տնակները,գնալու ժամն էր։

Վերջին նախաճաշը ավելի երկար տևեց,չէին ուզում գնալ։մի տեսակ դանդաղ էին հավաքում ու մաքրում ,ուզում էին վերջին րոպեներն երկարացնել,ինչ խոսք հաճելի էր նման պահվածքը՝ճամբարը ստացվել էր։

Մենք վերադառնում էինք Երևան, սովորողները հոգնած,բայց երջանիկ էին՝ես առավելևս։

Սովորողների պատումները լրամշակվում են։

Լիանա Սարգսյանի լուսաբանումը

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы